Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:46

ԱՄՆ-ն հույս ունի հաջորդ շաբաթ բանակցություններ վարել Իրանի հետ․ Թրամփ

ԱՄՆ-ն հույս ունի հաջորդ շաբաթ բանակցություններ վարել Իրանի հետ․ Թրամփ

Միացյալ Նահանգների վարչակազմը հույս ունի հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ վարել նրա միջուկային ծրագրի շուրջ և համաձայնության հասնել, Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է CNN-ը։

«Մենք պատրաստվում ենք Իրանի հետ բանակցություններ վարել հաջորդ շաբաթ, հնարավոր է՝ համաձայնագիր ստորագրենք։ Ինձ չի հետաքրքրում՝ համաձայնություն ունե՞նք, թե՞ ոչ։ Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային ծրագիրը»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

Խոսելով առաջիկա բանակցությունների մասին՝ Թրամփն ընդգծել է. «Մենք կխնդրենք միայն այն, ինչ խնդրել ենք նախկինում․ մենք միջուկային զենք չենք ցանկանում (Իրանից)»:

Թրամփը նշել է, որ «վատ չէր լինի փաստաթուղթ ստանալ» Թեհրանի հետ բանակցությունների արդյունքում:

«Կցանկանայինք խաղաղ հարաբերություններ ունենալ ցանկացած երկրի հետ և, ակնհայտ է, որ դա կախված կլինի ոչ միայն խաղաղ բանակցություններին մասնակցելու Իրանի պատրաստակամությունից, այլև Միացյալ Նահանգների հետ ուղղակիորեն բանակցելուց, այլ ոչ թե ինչ-որ երրորդ կամ չորրորդ երկրի միջոցով»,- իր հերթին ընդգծել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը նույնպես մասնակցել է մամուլի ասուլիսին:

ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։

Հունիսի 24-ին Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել Իսրայելի հետ հակամարտությունը, և ինքը պատրաստ է խաղաղության կոչով դիմել Թել Ավիվին: ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ եկել է խաղաղության ժամանակը։ Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Հունիսի 24-ի դրությամբ՝ Իրանում հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել էր առնվազն 606 մարդ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+