Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը քաղաքի կենտրոնական հատվածում պարետային ժամ է հայտարարել, քանի դեռ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության դեմ բողոքները շարունակվում են, գրում է CBSnews-ը։
Պարետային ժամը կսկսվի այս գիշեր՝ ժամը 20:00-ին (ԱՄՆ տեղական ժամանակով) և կշարունակվի մինչև չորեքշաբթի առավոտյան 06:00-ն՝ ընդգրկելով կենտրոնի մեկ քառակուսի մղոն տարածք։
«Սա արվում է վանդալիզմը և թալանը դադարեցնելու համար։ Եթե դուք Լոս Անջելեսի կենտրոնում չեք բնակվում կամ աշխատում, խուսափեք այդ տարածքից»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բասը՝ հավելելով, որ իրավապահները կարող են ձերբակալել պարետային ժամը խախտողներին և նրանց նկատմամբ հարուցել քրեական գործ։
Ցուցարարները վերջին հինգ օրերի ընթացքում (հունիսի 6-11-ը ներառյալ) գրավել են կենտրոնի մի շարք փողոցներ։ Որոշ պահերի բախումները վերածվել են լուրջ առճակատման՝ հանգեցնելով մոտ 469 ձերբակալությունների:
Նահանգներում բախումներ են տեղի ունենում իրավապահների և ցուցարարների միջև: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով՝ շուրջ 300 ազգային գվարդիացի հունիսի 8-ից տեղակայվել է Լոս Անջելեսի տարածքում՝ դաշնային անձնակազմի և գույքի պաշտպանությունն ապահովելու նպատակով։
Մայիսի 30-ին ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփին թույլատրել էր արտաքսել 500 000 ներգաղթյալի։ Հայաստանի շուրջ 2808 քաղաքացի երկրում ապօրինի ներգաղթյալների դեմ Թրամփի քաղաքականության շրջանակներում կարտաքսվի ԱՄՆ-ից։ 2024 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ՝ ԱՄՆ-ում ավելի քան 1,4 միլիոն ոչ ռեզիդենտ անձ էր հաշվառվել։ Այս ցուցակը գլխավորում են Մեքսիկան և Սալվադորը՝ համապատասխանաբար ավելի քան 252 000 և 203 000 դեպքերով:
Մադրիդից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 12 000 հեկտար անտառային և բնակելի տարածք,...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտարարել է, որ հանրապետական օրենսդիրները պետք է Իրանին ևս ներառեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող...
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Խուզեստան նահանգում կառուցվող «Դարհովին» ատոմակայանին, գրել են մերձավորարևելյան լրատվամիջոցները։...
WB բանկը հայտարարել է, որ Ուկրաինայի հարվածների հետևանքով Wildberries-ի տուժած վաճառողներին կտրամադրի վարկային արտոնություններ և այլ ֆինանսական աջակցություն, գրում է...
Ռուսաստանի հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հրապարակված լուսանկարներում երևում են կոտրված...
Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի Ահմադաբադ քաղաքում գտնվող հրավառության անօրինական գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է,...

Հայաստանում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորաշրջանառությունն աճել է 6,1%-ով, իսկ բեռնափոխադրումների ծավալը՝ 12,6%-ով։ Այս մասին...
Read moreDetailsՀայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի Պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...
Read moreDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news