Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:47

Թուրքիան առաջարկել է հյուրընկալել Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպում

Թուրքիան առաջարկել է հյուրընկալել Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպում

Թուրքիայի իշխանություններն առաջարկել են հյուրընկալել ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի ղեկավարներ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ հանդիպում, Կիևում Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցել է France24-ը:

«Այժմ Ստամբուլում վերսկսված {ռուս-ուկրաինական} բանակցություններն իսկապես կարևոր են։ Մենք հավատում ենք, որ քանի դեռ կողմերը բանակցությունների սեղանի շուրջ են, առաջընթացը հնարավոր է»,- նշել է Ֆիդանը։ 

Ըստ նրա՝ բանակցությունների հետագա փուլում շատ լավ կլիներ կազմակերպել Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպում՝ հատկապես երկարաժամկետ հրադադարի իրագործման համար։

«Ստամբուլյան բանակցային գործընթացը կարելի էր ամփոփել և անցկացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումը»,- հավելել է Ֆիդանը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 28-ին  հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինային ներկայացնել Ռուսաստանի հուշագիրը ճգնաժամի արմատական ​​պատճառների հաղթահարման բոլոր կողմերի վերաբերյալ։ Կիևն ու Մոսկվան Ստամբուլում մայիսի 16-ին ուղիղ բանակցություններ էին անցկացրել և պայմանավորվել գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։ Ուկրաինան դեռևս չի հաստատել իր մասնակցությունը:



© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+