Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:11

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների ավտորիտար դրսևորումները

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների ավտորիտար դրսևորումները
Flags waving in front of the European Parliament in Strasbourg

Եվրոպացի խորհրդարանականները Թուրքիայի վերաբերյալ համատեղ հռչակագիր են ընդունել, որում խորը մտահոգություն են հայտնել երկրում ժողովրդավարական չափանիշների վատթարացման, այդ թվում՝ քննադատներին ճնշելու և խաղաղ ցույցերի ցրման վերաբերյալ:

Նրանք դատապարտել են զանգվածային դատավարությունները, որոնք չեն հիմնավորվել ապացույցներով, ինչպես նաև Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ ճնշումները, որոնք պայմանավորել են քաղաքական դրդապատճառներով։ Հաշվի առնելով այդ դեպքերը՝ Եվրախորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության սառեցումն արդարացված է։

Եվրոպացի պատգամավորները նշել են, որ միությանն անդամակցությունը պահանջում է խիստ չափանիշների պահպանում, ներառյալ՝ ժողովրդավարական ինստիտուտներ, օրենքի գերակայություն, մարդու իրավունքներ և բարիդրացիական հարաբերություններ: Հռչակագրում ընդգծել են, որ այդ պայմանները ոչ թե բանակցությունների առարկա, այլ բացարձակ սկզբունքներ են։

«Թուրքիայի կառավարության՝ առանցքային քաղաքական թերությունները վերացնելու անկարողությունը հանգեցնում է հարաբերությունների նոր ձևաչափի որոնման, որը կարող է բացառել անդամակցության գործընթացը: Այնուամենայնիվ, Եվրախորհրդարանը կոչ է անում շարունակել ռազմավարական գործընկերությունը կլիմայական գործողությունների, էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանային կայունության ոլորտներում»,- ասված է զեկույցում։

Չնայած անդամակցության շուրջ բանակցությունների սառեցմանը՝ պատգամավորներն ընդգծել են, որ կարևոր է թուրք հասարակության զգալի մասի, հատկապես երիտասարդության ձգտումը դեպի եվրոպական համայնք։

«Թուրքական իշխանություններից մշտապես լսում ենք ԵՄ-ին անդամակցելու իրենց հանձնառության մասին, սակայն ժողովրդավարությունն առանցքային գործոն է։ Որքան Թուրքիան գնում է ավտորիտարիզմի ուղղությամբ, այնքան հեռանում է անդամակցության հնարավորությունը»,- հայտարարել է զեկուցող Նաչո Սանչես Ամորը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական գլխավոր հակառակորդը՝ Իմամօղլուն, ձերբակալվել էր մարտի 19-ին՝ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում։ Թուրքիայում հազարավոր մարդիկ նրան աջակցելու նպատակով դուրս էին եկել փողոց։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ցուցարարներին ցրելու համար, իսկ մարտի 22-ի գիշերը թուրք ոստիկանները ձերբակալել էին 343 ցուցարարի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+