Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:57

Մասկը կծառայի Թրամփի վարչակազմում որպես խորհրդական․ Fox News

Մասկը կծառայի Թրամփի վարչակազմում որպես խորհրդական․ Fox News

Գործարար Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը, դեռ կծառայի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում որպես խորհրդական,  հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ Fox News-ին տված հարցազրույցում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Այն, ինչ ես տեսա, բացարձակապես կեղծ լուրեր էին», — ասել է նա Մասկի՝ իբր մոտալուտ քաղաքական դերի կրճատման ԶԼՄ-ների հաղորդագրությունների մասին։

«Իլոնը մտավ [ամերիկյան վարչակազմ], և մենք նրան ասացինք, որ մենք պետք է կրճատենք անհավանական զանգվածային բյուրոկրատիան, որը հակասում է ամերիկյան ժողովրդի ձգտումներին և չափազանց թանկ է: Մենք ասացինք, որ դա կպահանջի վեց ամիս, ինչի համար Իլոնն ստորագրեց, բայց նա, անշուշտ, կշարունակի լինել խորհրդական»,- ասել է Վենսը:

ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Մասկի կողմից վերահսկվող գերատեսչության աշխատանքը կշարունակվի նրա պաշտոնից հեռանալուց հետո։ 

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտարարել էր, որ Մասկը կդադարի աշխատել ԱՄՆ կառավարությունում, երբ ավարտի իր պարտականությունները որպես ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար։

2024թ․ նոյեմբերին Թրամփը Մասկին (SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր) և Վիվեկ Ռամասվամիին (Roivant Sciences կենսատեխնոլոգիական ընկերության ղեկավար) նշանակել էր կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավարներ։

Փետրվարի 25-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ DOGE-ի աշխատանքի պատճառով Սպիտակ տանը պառակտում է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+