Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:41

Իրանի միջուկային-էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծման սպառնալիքներն անընդունելի են․ ՌԴ-Իրան ԱԳՆ

Իրանի միջուկային-էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծման սպառնալիքներն անընդունելի են․ ՌԴ-Իրան ԱԳՆ

Իրանի միջուկային-էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծման դրսից հնչող սպառնալիքներն անընդունելի են, ասվում է ՌԴ փոխարտգործնախար Սերգեյ Ռյաբկովի և Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ-Ռավանչիի համատեղ հայտարարության մեջ։

«Ընդգծվել է կարգավորման համատեքստում Իրանի հակառակորդների կողմից ռազմաուժային մեթոդների կիրառման անօրինականությունն ու անթույլատրելիությունը և ԻԻՀ միջուկային-էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծման իրականացման դրսից հնչող սպառնալիքների անընդունելիությունը, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն լայնածավալ և անդառնալի ռադիոլոգիական և հումանիտար հետևանքների ողջ մերձավորարևելյան տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ շարունակվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի առարկայական քննարկումը՝ «շեշտը դնելով արևմտյան երկրների կողմից արհեստականորեն և առանց պատճառի սրվող լարվածության կայունացման և նվազեցման ուղղությամբ հնարավոր համատեղ քայլերի վրա»։

Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն պատրաստվում է արդեն «առաջիկա շաբաթներին» հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող միջուկային օբյեկտներին։

Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը վերականգնելու մասին։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ միջուկային ծրագրի քննարկման առաջարկով։ Խամենեին ասել էր, որ Թեհրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողության, ինչպես նաև մերժել էր Վաշինգտոնի հետ բանակցությունների հնարավորությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+