Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:11

Լավրովը կմեկնի Թուրքիա՝ Ֆիդանի հետ բանակցություններ վարելու

Լավրովը կմեկնի Թուրքիա՝ Ֆիդանի հետ բանակցություններ վարելու

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է ծրագրել Թուրքիայում, և մոտ ժամանակներս նրա գլխավորած պատվիրակությունը կուղևորվի Անկարա, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ ՌԴ ԱԳ նախարարը Թուրքիայում քննարկելու է միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի թեմաների լայն շրջանակ:

Փետրվարի 23-ին՝ ավելի վաղ, ՏԱՍՍ-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ֆիդանը ծրագրում է փետրվարի 24-ին Անկարայում Լավրովի հետ քննարկել Մերձավոր Արևելքում, այդ թվում Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը և հաստատել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի միջնորդության պատրաստակամությունը:

Ըստ աղբյուրի՝ Ֆիդանը մտադիր է հիշեցնել, որ 2022 թվականի մարտին Թուրքիան ուղիղ բանակցություններ էր կազմակերպել Ուկրաինայի հարցով և պատրաստ է հետագայում ստանձնել նույն դերը։

Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել, Լավրովը պատմել էր բանակցությունների արդյունքների մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+