Առաջիկա չորս օրերին Մոսկվայից Երևան չվերթ չի նախատեսվում: Այս մասին «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ տեսակապի ժամանակ ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
«Վարդան Տողանյանը կոչ է արել 262 անձից կազմված և դեսպանությանը ներկայացված ցուցակում հստակեցնել գրանցված քաղաքացիների առաջնահերթությունը:
Դեսպանը նաև հորդորել է քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում»,- հայտնում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







