Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 21:39
Շտապ Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա 50 րոպե առաջ

ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչին է հանձնել իսրայելցի պատանդներին

ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչին է հանձնել իսրայելցի պատանդներին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածի հյուսիսում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է հանձնել երեք իսրայելցի պատանդի, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Sky News Arabia-ին։

2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հունվարի 17-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում մարտերը դադարեցնելու վերաբերյալ հրադադարի պայմանագիր էին ստորագրել։

ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության է եկել։ Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին հայտարարել էր, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից։ Նա հաստատել էր, որ ՀԱՄԱՍ-ն Իսրայելի հետ գործարքի առաջին փուլում ազատ կարձակի 33 պատանդի։ Հունվարի 19-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմն առաջին փուլում ուժի մեջ է մտնելու ժամը 11:15-ին։

Իսրայելը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով երկրում զոհվել էր շուրջ 1200 մարդ, ավելի քան 240-ը պատանդ էին մնացել: 2023 թվականի նոյեմբերի վերջին ժամանակավոր զինադադարի ժամանակ ավելի քան 100 պատանդ էր ազատվել։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 15-ի դրությամբ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել էր 46 707-ի, վիրավորվել էր 110 265 մարդ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+