Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 13-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,013-ի, հիվանդներից 197-ն արդեն բուժվել է, մահացել է 13 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 257 դեպք, մահացել է 3 մարդ, հիվանդներից 67-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1,098 դեպք, 11 մարդ մահացել է, 250-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 56,956 դեպք, ապաքինվել է՝ 3,446-ը, գրանցվել է մահվան 1,198 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 71,686-ի, ապաքինվել է 43,894 մարդ, արձանագրվել է 4,474 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 15,770-ի, ապաքինվել է 1,291 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 130 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







