Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:33

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում ցամաքային գործողություն նախապատրաստելու մասին

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում ցամաքային գործողություն նախապատրաստելու մասին

Թել Ավիվը պատրաստվում է ցամաքային գործողություն իրականացնել Լիբանանի հարավում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին։

«Մենք պատրաստվում ենք մանևրելու: Սա նշանակում է, որ [դուք] կմտնեք թշնամու տարածք, կմտնեք այն գյուղերը, որոնք «Հեզբոլլահ»-ը վերածել է ռազմական հենակետերի՝ ստորգետնյա ենթակառուցվածքներով, հավաքատեղիներով և արձակման կայաններով, որոնք ուղղված են մեր տարածքին», — ասել է նա՝ դիմելով զինվորականներին։

Հալևիի խոսքով՝ իսրայելական բանակը լիբանանյան շարժման մարտիկներին ցույց կտա, թե «ինչ է նշանակում դիմակայել պրոֆեսիոնալ, բարձր պատրաստվածություն ունեցող և փորձառու մարտական ​​ուժին»։

Գլխավոր շտաբի պետը նաև խոստացել է «հզոր պատասխան» տալ «Հեզբոլլահ»-ի կողմից Թել Ավիվի վրա վաղ առավոտյան հրթիռի արձակմանը։ «Հեզբոլլահ»-ը հայտարարել էր, որ հրթիռ է արձակել իսրայելական հետախուզության Մոսադ հրամանատարական կետի վրա։

Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ Իսրայելի զանգվածային ռմբակոծությունների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է մոտ 560-ի:

Իսրայելը սեպտեմբերի 23-ի առավոտյան հարվածներ էր հասցրել Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական խմբավորման օբյեկտներին: Նույն օրն Իսրայելը ռազմական գործողություն էր սկսել։ Իսրայելն ու «Հեզբոլլահը» սեպտեմբերի 22-ին ծանր հարվածներ էին հասցրել միմյանց։

Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին:

Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում տարբեր էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյունների հետևանքով զոհվել էր 37 անձ  և վիրավորվել մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+