Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 00:57

«Համապատասխանում է Հայաստանի վաղեմի սկզբունքներին». նախկին դեսպանը բացատրել է Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումը

«Համապատասխանում է Հայաստանի վաղեմի սկզբունքներին». նախկին դեսպանը բացատրել է Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումը

ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը The Jerusalem Post-ի իր հոդվածում կոչ է արել Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը չընկալել որպես Իսրայելի դեմ ուղղված քայլ։ Նա Երևանի գործողությունները պայմանավորել է Թուրքիայի ազդեցության ուժեղացմամբ։

«Հայաստանի որոշման վրա կարող էին ազդել տարածաշրջանային խոշոր խաղացողները, որոնք ընդգծում են նրա խոցելիությունն այնպիսի հարևանների ճնշման նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է, որն ավելի ակտիվացավ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմից հետո», — նշել է նախկին դեսպանը։

Նրա խոսքով՝ այս քայլը ոչ այնքան պատասխան է Իսրայելի կողմից Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնության, որքան Երևանի կողմից ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հարգման, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման դեպքերի առնչությամբ երկրի պարտավորությունների արդյունք, ինչը հետագայում կարող է հանգեցնել Կոսովոյի, Հարավային Սուդանի և մյուս մասամբ ճանաչված պետությունների ճանաչմանը։

Դիվանագետը նշել է, որ Իսրայելի բացասական արձագանքը Երևանի պաղեստինամետ քայլին «հատկապես կատաղի» էր և կտրուկ հակադրվում էր Իսպանիայի, Սլովենիայի և Բելգիայի նմանատիպ հայտարարությունների արձագանքին:

«Մեր իսրայելցի գործընկերները հաճախ զարմանում են, թե ինչո՞ւ է Ադրբեջանին զենքի վաճառքն այլ երկրների կողմից, ինչպիսիք են Ռուսաստանը և Բելառուսը, ընդունելի, բայց ոչ Իսրայելի կողմից: Պատասխանը կայանում է նրանում, որ Հայաստանն ու Իսրայելը, որպես Մեծ Մերձավոր Արևելքի միակ ոչ մահմեդական և ժողովրդավարական երկրներ, չպետք է վնասեն միմյանց, այլ պետք է միասին աշխատեն տարածաշրջանային կայունության և բարգավաճման համար»,- պարզաբանել է Հովհաննիսյանը։

Նշելով, որ Հայաստանն աշխարհաքաղաքական վերակողմնորոշում է ապրում, մոտենում է ԱՄՆ-ին և մտածում ԵՄ անդամակցության մասին, նախկին դեսպանն ասել է, որ Իսրայելը «պետք է դիտարկի տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությանն աջակցելը, որպեսզի օգնի Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարական ինստիտուտները և նպաստել անվտանգության ռազմավարության փոփոխությանը»:

«Այս համագործակցությունը կընդլայնի երկու երկրների ներկայությունը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս, այդ թվում՝ Հնդկաստանում և Ծոցի երկրներում»,- նշել է Հովհաննիսյանը։

Նախկին դեսպանը գրել է, որ Հայաստանի և Իսրայելի միջև «կա ընդհանուր պատմության, մտերմության և համախոհության խոր զգացում», որը, ըստ նրա, պետք է օգտագործվի ի շահ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունների։

Հայաստանում թաքնված հակասեմիտիզմ չկա, ինչպես Իսրայելում չկա բնածին հայատյացություն, հայտարարել է նա։

«Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը համահունչ է նրա վաղեմի սկզբունքներին և չպետք է դիտվի որպես վնաս հայ-իսրայելական ապագա հարաբերություններին։ Փոխարենը՝ երկու երկրները պետք է վերահաստատեն իրենց ընդհանուր արժեքները և միասին աշխատեն դեպի ավելի կայուն և բարգավաճ ապագա»,- եզրափակել է դիվանագետը։

Հունիսի 21-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու մասին։ Հունիսի 28-ին The Jerusalem Post-ի գլխավոր խմբագրի տեղակալ Թամար Ուրիել-Բերին Իսրայելին կոչ էր արել «մի կողմ դնել էգոն» և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Միջազգային հարցերով փորձագետ Գրիգոր Բալասանյանն Armenia Today-ին Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը բացատրել էր «ցեղասպանության ենթարկված միակ ժողովուրդ բրենդի» որդեգրմամբ։ Նրա խոսքով՝ Իսրայելը պետք է հասկանա, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ մի կերպ չի վնասի իրեն. այն չի հերքում Հոլոքոստի փաստը։ Բալասանյանը նաև հայտարարել էր, որ Երևանի կողմից Պաղեստինի անկախության ճանաչումն պատասխան էր Իսրայելի հակահայկական քաղաքականությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+