Բաղդադի կենտրոնում գտնվող հատուկ պահպանվող «կանաչ գոտում» գտնվող ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծվել է, հայտնել է Shafaq Newsը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Բաղդադում ամերիկյան դեսպանատան մոտակայքում պայթյուններ են լսվել, իսկ շենքի ներսում միացել են տագնապի ազդանշանները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դեսպանատան շրջակայքը գնդակոծվել է մի քանի հրթիռներով»,- տեղեկացրել են գործակալության աղբյուրները։
Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







