Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ արդյունավետ պայքարելու համար Իրանին տրամադրել 2,5 միլիարդ իեն (մոտ 23.5 միլիոն դոլար), հայտնել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Մոտեգի Տոսիմիցուն։
«Իրանում վարակվածների թիվը հասնում է 15000-ի, որն աշխարհում երրորդ ցուցանիշն է։ Վիրուսի տարածումն անհանգստություն է պատճառում ամբողջ միջազգային հանրությանը»- ասել է նախարարը մամլո ասուլիսի ժամանակ, ավելացնելով, որ Իրանն այժմ կարիք ունի տեխնոլոգիական սատարման, ինչպես նաև միջոցները պետք կգան հիվանդանոցների, կարանտինային բազաների և այլ վայրերի աշխատակիցներին նյութապես ապահովելու համար։
Գումարը Իրանին կփոխանցվի միջազգային կազմակերպություններին Ճապոնիայի հատկացրած 145,6 միլիոն դոլարի միջոցներից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







