ՄԱԿ-ի ԱԽ-ում չեղարկել են պլանային նիստերը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում իր աղբյուրներին։
Գործակալության տեղեկություններով՝ կազմակերպության 50 աշխատակից հեռակա է աշխատում։
Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ավելի վաղ հայտնել էր, որ ՄԱԿ-ի քարտուղարության աշխատակիցները հեռակա կաշխատեն մարտի 16-ից ապրիլի 12-ը:
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4718 դեպք, որոնցից մահվան ելքով ավարտվել է 93-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







