Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:24

Բլինքենը Կովկասում բանակցությունների հարցով ԱՄՆ Պետքարտուղարության նոր ավագ խորհրդական է նշանակել

Բլինքենը Կովկասում բանակցությունների հարցով ԱՄՆ Պետքարտուղարության նոր ավագ խորհրդական է նշանակել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական է նշանակել Լուիս Բոնոյին։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության կայքում հրապարակված Բլինքենի հայտարարության մեջ։

«Այդ կարգավիճակում Պարոն Բոնոն կաշխատի տարածաշրջանային առաջնորդների հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի խնդրի լուծման ուղղությամբ», — հայտարարել է Բլինկենը:

Նա նշել է, որ Բոնոն նախկինում զբաղեցրել է ՄԱԳԱՏԷ-ում ԱՄՆ ներկայացուցչի, Սուրբ Աթոռում գործերի ժամանակավոր հավատարմատարի, պետքարտուղարի տեղակալի խորհրդականի և տնտեսական հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնները և այլն:

«Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերել համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման հարցում, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորումը: մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղ կարգավորման հասնելու համար»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Բոնոն երկկողմ հիմունքներով համագործակցելու է համախոհ գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական միության, և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու համար», — մասնավորապես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հունվարի 5-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը լքել է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդականի պաշտոնը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+