Իսրայելցի և ամերիկացի զինվորականները հունվարի 5-ին ավարտել են համատեղ զորավարժությունները, որոնց ընթացքում փորձ է արվել օդային հարվածներ հասցնել պայմանական հակառակորդի տարածքի խորքում, հայտնում է ТАСС — ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը:
Նրա տեղեկատվության համաձայն՝ վարժանքներն անցկացվել են Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ռազմական ավիաբազայում և կազմակերպվել են համատեղ զորավարժությունների ամենամյա ծրագրի շրջանակներում: Հաղորդագրության համաձայն՝ իսրայելցի և ամերիկացի օդաչուները դրանց ընթացքում «խորը հարվածներ» են հասցրել պայմանական հակառակորդի տարածքին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







