96 տարեկան հասակում մահացել է պաշտոնաթող Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը Ջոզեֆ Ալոիս Ռատցինգերը), հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մաթեո Բրունիի հայտարարությունը։
«Ցավով հայտնում եմ, որ Վատիկանի Mater Ecclesiae վանքում այսօր՝ ժամը 9:34-ին, վախճանվել է պատվավոր Պապ Բենեդիկտոս XVI-ը»,- ասել է նա։
Բենեդիկտոս XVI-ն Առաքելական Աթոռը վարել է 2005 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի փետրվարը։ 2013 թվականի փետրվարի 11-ի Կոնսիստորիում նա անսպասելիորեն հայտարարեց գահից հրաժարվելու մասին։ Այդ ժամանակվանից նա ապրում է Վատիկանի այգում գտնվող Mater Ecclesiae փոքրիկ վանքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







