Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:28

Սենատոր Մենենդեսը հայտարարել է, որ Ուկրաինան Ադրբեջանին սպիտակ ֆոսֆորով զինամթերք է տրամադրել

Սենատոր Մենենդեսը հայտարարել է, որ Ուկրաինան Ադրբեջանին սպիտակ ֆոսֆորով զինամթերք է տրամադրել

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Ուկրաինան Ադրբեջանին սպիտակ ֆոսֆորով զինամթերք է տրամադրել, որը կիրառվել է 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ:

Այս մասին նա ասել է Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականությանը նվիրված հանձնաժողովի լսումների ժամանակ։ Լսումներին մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը:

Մենենդեսը Պետդեպարտամենտի ներկայացուցիչներից հետաքրքրվել է, թե հայտնի են արդյոք Ադրբեջանի կողմից անօրինական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները, ներառյալ սպիտակ ֆոսֆորը, կասետային ռումբերը, որոնք արգելված են միջազգային մակարդակով:

Այն բանից հետո, երբ Ռիկերը պատասխանել է, որ ծանոթ չէ այդ կոնկրետ հաղորդագրություններին, սենատորը հայտարարել է. «Սպիտակ ֆոսֆորի մասին լայնորեն հաղորդվել է, ցավոք, [այն] տրամադրվել է Ուկրաինայի կողմից»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+