Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:57

Արևմուտքում քննարկում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հնարավոր պայմանները. ԶԼՄ

Արևմուտքում քննարկում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հնարավոր պայմանները. ԶԼՄ

Արևմտյան երկրները մասնավոր քննարկումներ են ծավալում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հնարավոր պայմանները։ Այս մասին РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ավելի վաղ Washington Post թերթը, վկայակոչելով քննարկումների ընթացքին ծանոթ մարդկանց, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մասնավոր կերպով Ուկրաինայի ղեկավարությանը խնդրում է ավելի բաց լինել Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում:

«Մինչդեռ, դիվանագետների խոսքով, արևմտյան մայրաքաղաքները մասնավոր կարգով քննարկում են խաղաղության հնարավոր պայմանները, գրեթե բոլոր առաջնորդներն ու բարձրաստիճան պաշտոնյաները խուսափում են հրապարակային հայտարարություններից, որոնք կարող են Ուկրաինան դնել նեղ շրջանակի մեջ», — ասված է պարբերականի հաղորդագրության մեջ:

Եվրոպայում նույնպես անհանգստանում են ցանկացած գործողությունների կապակցությամբ, որոնք կարող են դիտվել որպես «անկախ դիվանագիտական ջանքեր Ռուսաստանի նկատմամբ»։ Պաշտոնյաների խոսքով՝ արևմտյան կառավարությունների միջև կարող է պառակտում առաջանալ Ուկրաինայի հարցում, սակայն նրանց առաջնորդները հետաձգում են հարցերի քննարկումը, որոնք կարող են տարաձայնությունների հանգեցնել:

Դիվանագետները նաև նշում են, որ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները բանակցությունների հիման վրա չեն տեսնում մոտ ժամանակներս Ուկրաինայում հակամարտության ավարտի հատուկ հեռանկարներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+