Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:18

Իրանը պլանավորում է բալիստիկ հրթիռներ և անօդաչուներ մատակարարել Ռուսաստանին. ԶԼՄ

Իրանը պլանավորում է բալիստիկ հրթիռներ և անօդաչուներ մատակարարել Ռուսաստանին. ԶԼՄ
20101112fire

Իրանը պլանավորում է Ռուսաստանին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների և հարվածային անօդաչուների նոր խմբաքանակի մատակարարում, հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նշվում է, որ Թեհրանը սեպտեմբերի 18-ին պաշտոնական անձանց է ուղարկել  Ռուսաստան՝ համաձայնեցնելու զենքի լրացուցիչ մատակարարումների պայմանները, ներառյալ «երկիր-երկիր» դասի երկու տեսակի իրանական հրթիռները:

Պարբերականի տվյալներով՝ խոսքը փոքր հեռահարության Fateh-110 և Zolfaghar բալիստիկ հրթիռների մատակարարման մասին է, որոնք կարող են թիրախներ խոցել համապատասխանաբար 300 և 700 կիլոմետր հեռահարության վրա: Նշվում է, որ դա կլինի Ռուսաստանին այդ տիպի հրթիռների առաջին մատակարարումը։

Թերթի տեղեկատվության համաձայն՝ Իրանը նոր անօդաչու թռչող սարքերի մատակարարում է պատրաստում Ռուսաստանի համար, այդ թվում՝ Mohajer-6 և Shahed-136 անօդաչուների:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Ուկրաինայի ԱԳՆ — ն Իրանի դեսպանին զրկել է հավատարմագրումից, ինչպես նաև որոշել է զգալիորեն կրճատել Կիևում Իրանի դեսպանատան դիվանագիտական անձնակազմի թիվը: Կիևը հայտարարում է, որ ՌԴ-ն Ուկրաինայի տարածքում կիրառում է Իրանից ձեռք բերված անօդաչու թռչող սարքեր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+