Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:36

Ռուսաստանը կքննարկի «Թուրքական հոսքի» ընդլայնումը Թուրքիայում գազային հանգույցի առաջարկի շրջանակում

Ռուսաստանը կքննարկի «Թուրքական հոսքի» ընդլայնումը Թուրքիայում գազային հանգույցի առաջարկի շրջանակում

Ռուսաստանը մշակում է «Թուրքական հոսք» գազատարի լրացուցիչ գծերի կառուցումը՝ Թուրքիայում գազային հանգույց կառուցելու վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի իրականացման շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, գրում է «Коммерсантъ »-ը։

«Նախագահն այդ մասին ասել է։ Դա դեռևս տարբերակ է, որը մշակման փուլում է», — Նովակի խոսքը մեջբերում է պարբերականը։ Փոխվարչապետը նշել է, որ ենթակառուցվածքային հզորությունների ընդլայնումը դեպի Թուրքիա և Եվրոպա ռուսական էներգառեսուրսների մատակարարումների ավելացման համար շատ հեռանկարային է:

«Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ դա շատ հեռանկարային է, քանի որ այստեղ այլ երկրներ չկան, կարելի է ուղղակի աշխատել Թուրքիայի հետ էներգետիկ ռեսուրսների մատակարարման հարցում։ Եվ որպես հանգույց Թուրքիան կարող է լինել դեպի Եվրոպա էներգետիկ ռեսուրսների մատակարարման համար»,— ասել է Նովակը։

Պարբերականը նշում է, որ ավելի վաղ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Թուրքիայում ստեղծել գազային հանգույց, որպեսզի «Հյուսիսային հոսքերով» տարանցման կորսված ծավալը վերաուղղարկի Սև ծովի տարածաշրջան: Նախագահը հստակեցրել է, որ նախագծի իրականացման համար անհրաժեշտ է եվրոպացի գործընկերների շահագրգռվածությունը։ Թուրքիան հաստատել է, որ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը տեխնիկապես հնարավոր է կատարել։ Այնուամենայնիվ, թուրքական կողմը հայտնել է, որ նման առաջարկ առաջին անգամ է լսել, ուստի այն պետք է հանգամանորեն ուսումնասիրվի։

Հիշեցնենք, որ «Թուրքական հոսք» գազատարի գործարկումը տեղի է ունեցել 2020թ. -ի հունվարի 8-ին։ Գազատարը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանից Սև ծովի հատակով Թուրքիայի եվրոպական հատված է ուղարկվել։ Մոտ 1100 կմ երկարությամբ խողովակաշարը բաղկացած է տարեկան 31,5 մլրդ խորհանարդ մետր ընդհանուր հզորությամբ երկու խողովակաշարից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+