Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:33

Ուկրաինայի Baykar գործարանում Bayraktar Akıncı ԱԹՍ են հավաքելու

Ուկրաինայի Baykar գործարանում Bayraktar Akıncı ԱԹՍ են հավաքելու

Թուրքական Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալյուք Բայրաքթարը հայտարարել է, որ Ուկրաինայի Baykar գործարանում կարտադրեն Bayraktar Akıncı անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) բարձրաթռիչ հեռահար մոդելը, որոնք ուկրաինական զորքերի սպառազինության մեջ չկան:

«Ուկրաինայի Baykar գործարանում կհավաքեն ինչպես Bayraktar TB2 դրոնների առկա մոդելը, այնպես էլ Bayraktar Akıncı բարձրաթռիչ հեռահար մոդելը, որը դեռ չեն մատակարարել Ուկրաինային», — Բայրաքթարի խոսքը մեջբերում է Еspreso.tv. կայքը։

Դոնեցկի հրետակոծման համար ԶՈՒ-ի կողմից կիրառվող Գրադ ՌՍԶՈ-ի ռեակտիվ արկերը «Արմիա-2022« միջազգային ռազմատեխնիկական ֆորումի շրջանակներում-ՌԻԱ Նովոստի,

Նրա խոսքով՝ Ուկրաինայում Baykar գործարանի ստեղծման աշխատանքները շարունակվում են, չնայած տեղի ունեցող իրադարձություններին:

«Դրոնների ապագա մոդելներից մեկը կարող է ստանալ ուկրաինական անվանում», — նշել է Բայրաքթարը:

Ավելի վաղ ուկրաինական զորքերի գլխավոր շտաբում հայտնել էին, որ երկրում պետք է հայտնվի սեփական «դրոնների բանակը»՝ զինվորականներին օգնելու համար:

Թուրքիայում դեսպան Վասիլի Բոդնարը օգոստոսին հայտարարել էր, որ Baykar ընկերությունը Ուկրաինայում կկառուցի Bayraktar հարվածային անօդաչու սարքերի արտադրության գործարան և արդեն դրա համար հողատարածք է գնել: Baykar ընկերությունը ներկայացրել է Կիևի մարզում գործարանի կոնցեպտը։ Բայրաքթարի տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի Baykar կենտրոնի ընդհանուր մակերեսը կլինի ավելի քան 30 հազար քառակուսի մետր, իսկ ուկրաինացի ինժեներների և տեխնիկների թիվը կկազմի ավելի քան 300:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+