Թուրքիայում Հայաստանը նվաճում է հերթական չեմպիոնական տիտղոսը։ Այս անգամ փայլում է 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Եզրափակիչում մեր մարզիկը պարզապես շնչելու հնարավորություն չի տալիս ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոյին։ Բոլոր 3 ռաունդներում Սիրամարգյանը նախաձեռնողի դերում էր և ուժգին հարվածների մի ամբողջ տարափ էր հասցնում մրցակցին։ Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5։0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին, և Թուրքիայում երկրորդ անգամ բոլորից վեր ծածանվեց հայոց եռագույնը», - նշվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ չեմպիոնության տիտղոս է նվաճել Համեստ Աֆրիկյանը։
Ռոսսելխոզնադզորն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 23-ից սահմանափակել է Ուզբեկստանի հինգ արտահանողների կողմից կարանտինի ենթակա արտադրանքի ներկրումը ՌԴ, որոնք թույլ են տվել բուսասանիտարական պահանջների...




































