Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հայտարարել է, որ գործողությունը, որը օգոստոսի 5-ին Գազայի հատվածում սկսել է երկրի պաշտպանության բանակը, հասել է իր նպատակներին, այն շարունակելու իմաստ չունի: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Նշվում է, որ Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ կմտնի օգոստոսի 7-ին՝ ժամը 20:00-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը համաձայնել է կրակի դադարեցման առաջարկին, որն ստացվել է Եգիպտոսի կողմից, որը հանդես է գալիս որպես միջնորդ:
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը կիրակի հայտարարել է, որ լիովին պաշտպանում է հրադադարի մասին որոշումը և այդ հարցի շուրջ բանակցություններ է վարել «Իսլամական ջիհադ» խմբավորման քաղաքացիական ղեկավարության հետ:
Գործակալությունը նշում է, որ օգոստոսի 5-ին Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ «Արշալույս» գործողության մեկնարկի մասին: Բժշկական աղբյուրների տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 32 և վիրավորվել 253 մարդ: Ի պատասխան երեք օրվա ընթացքում գրոհայինները իսրայելական տարածքի ուղղությամբ արձակել են ավելի քան 700 ռեակտիվ արկ և հրթիռ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







