Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:28

Թուրքիան և Ռուսաստանը ռուբլով առևտրին անցնելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել

Թուրքիան և Ռուսաստանը ռուբլով առևտրին անցնելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ օգոստոսի 5-ին Սոչիում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուբլով երկկողմ առևտրի անցնելու մասին: Այս մասին նա ասել է Սոչիից վերադառնալուց հետո՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

«Սոչիում հարգարժան Պուտինի հետ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվել ենք ռուբլու շուրջ՝ որպես առևտրի [դրամական] միավոր։ Քանի որ մենք ռուբլով ենք կատարելու մեր առևտուրը, դա, իհարկե, եկամտի լուրջ աղբյուր կդառնա Թուրքիայի և Ռուսաստանի համար։ Բացի այդ, կա  «Мир» քարտը։ Ներկայումս այն ընդունում են մեր հինգ բանկերը։ Այս հարցում շատ լուրջ տեղաշարժեր կան, ինչը վերջին հաշվով կբարելավի Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների կեցության պայմանները։ Նրանք կարող են կատարել գնումներ, վճարել հյուրանոցների համար։ Այցի ընթացքում բանակցություններ են վարել մեր երկրների Կենտրոնական բանկերի ղեկավարները», — Էրդողանի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը հաստատել են երկկողմ առևտուրը տարեկան մինչև 100 մլրդ դոլարի հասցնելու պլանները: «Մենք հաստատել ենք մեր նպատակը՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի՝ դրան հասնելու համար մենք ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում, ներառյալ էներգետիկան, առևտուրը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը», — ասել է նա: Մենք ուզում ենք, որ մեր առևտուրն ավելի հավասարակշռված լինի։ Սոչիում մեր առևտրի նախարարը  Ռուսաստանի փոխվարչապետ Նովակի հետ հուշագիր է ստորագրել՝ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ճանապարհային քարտեզի վերաբերյալ», — ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մտադիր է մասնակցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերին Ուզբեկստանում:

«Մենք ասում ենք, որ մենք ցանկանում ենք կամ միանալ «Շանհայ հնգյակին», կամ դառնալ կազմակերպության դիտորդ։ Օրինակ՝ գալիս է Չինաստանը, մյուս կողմից՝ կգան Սաուդյան Արաբիան և Քաթարը։ Մենք նպատակ ունենք լինել այնտեղ նրանց հետ. Եթե ոչ մի արտակարգ բան տեղի չունենա, ես նույնպես կմասնակցեմ հանդիպմանը։ Դրանում մենք ավելի մանրամասն կքննարկենք հեռանկարները», — հայտարարել է Էրդողանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+