Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:02

Թուրքական «Ֆեներբահչեն» հրաժարվել է ներողություն խնդրել Ուկրաինայից

Թուրքական «Ֆեներբահչեն»  հրաժարվել է ներողություն խնդրել Ուկրաինայից

Թուրքական «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբը ներողություն չի խնդրի Ուկրաինայից՝ Կիևի «Դինամոյի» հետ հանդիպման ժամանակ երկրպագուների կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան վանկարկումների համար։ Այս մասին հայտարարել է «Ֆեներբահչեի» նախագահ Ալի Քոչը, փոխանցում է Daily Sabah-ը։

«Մենք չենք պատրաստվում ներողություն խնդրել Ուկրաինայից։ Ուկրաինայի դեսպանը և ԱԳ նախարարի մամուլի քարտուղարը պետք է ներողություն խնդրեն մեզանից իրենց անտեղի արտահայտությունների համար», — մեջբերում է պարբերականը: Նշվում է, որ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանն ավելի վաղ ափսոսանք էր հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Ստամբուլում՝ «Ֆեներբահչեի» և Կիևի «Դինամոյի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ժամանակ։ Երկրորդ խաղակեսի կեսին ուկրաինական թիմը բացեց հաշիվը, որից հետո թուրք երկրպագուները սկսեցին վանկարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը։

Ավելի վաղ Armenia Today -ը հայտնել էր, որ եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հետաքննություն է սկսել թուրքական ակումբի երկրպագուների վարքագծի վերաբերյալ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+