Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:24

Պուտինը համաշխարհային պատմության նոր դարաշրջանի սկսվելու մասին է հայտարարել

Պուտինը  համաշխարհային պատմության նոր դարաշրջանի սկսվելու մասին է հայտարարել

Նոր փուլ է սկսվում համաշխարհային պատմության մեջ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակի համար» համաժողովում: Այս մասին գրում է rbc.ru-ն։

Նախագահը նշել է, որ աշխարհի հեռացող միաբևեռ համակարգը դարձել է դրա զարգացման արգելակը։ «Ոսկե միլիարդի տոտալ գերիշխանության մոդելը», Պուտինի խոսքով, անարդար է, այն ժողովուրդներին բաժանում է «առաջին և երկրորդ սորտի», ուստի «ռասիստական և նեոգաղութատիրականլ է իր էությամբ»: Այդ մոդելի հիմքում ընկած «լիբերալ, գլոբալիստական գաղափարախոսությունը», կարծում է նախագահը, «ձեռք է բերում տոտալիտարիզմի գծեր» և զսպում է պատմական ազատ արարումը: «Ոսկե միլիարդի» էլիտաները «խուճապահար վախենում են, որ համաշխարհային զարգացման մյուս կենտրոնները կարող են ներկայացնել զարգացման իրենց տարբերակները»,- նշել է Պուտինը:

«Որքան էլ արևմտյան, և այսպես կոչված, «վերազգային էլիտաները» փորձեն պահպանել իրերի գոյություն ունեցող կարգը, նոր դարաշրջան է սկսվում, նոր փուլ համաշխարհային պատմության մեջ, և միայն իսկական ինքնիշխան պետությունները կարող են աճի բարձր դինամիկա ապահովել»,- հայտարարել է նա:

Պուտինը հստակեցրել է, որ «ինքնիշխանությունն ազգային զարգացման ազատությունն է»: Նա կարծում է, որ ինքնիշխան պետությունները օրինակ կծառայեն ուրիշների համար «մարդկանց կյանքի որակի, ավանդական արժեքների պաշտպանության, բարձր հումանիստական իդեալների» չափանիշներով, որտեղ մարդը դառնում է «ոչ թե միջոց, այլ բարձրագույն նպատակ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+