Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սև ծովում հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքների ստեղծումը։ РИА Новости — ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ավելի վաղ հայտնել էր, որ սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցում որոշակի առաջխաղացումներ կան, սակայն կան տեխնիկական պահեր, որոնք պահանջում են քննարկումներ Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «հացահատիկային խնդրի» շուրջ Մոսկվայի և Կիևի պայմանավորվածության դեպքում Ուկրաինայի ջրերից դուրս «անվտանգության գոտի» կստեղծվի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







