Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −2°
  • Երևան−2°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 09:42

Թուրքիայի գործողությունները երկրի հյուսիսում հղի են էկոլոգիական հետևանքներով. Սիրիայի ԱԳՆ

Թուրքիայի գործողությունները երկրի հյուսիսում հղի են էկոլոգիական հետևանքներով. Սիրիայի ԱԳՆ

Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում կարող են հանգեցնել տարածաշրջանի համար վտանգավոր էկոլոգիական և ժողովրդագրական հետևանքների։ Նման կարծիք է հայտնել Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադը Դամասկոսում Իրանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

«Թուրքիայի փորձերը՝ ստեղծել այսպես կոչված անվտանգության գոտի Սիրիայի հյուսիսում և կառուցել քաոսային գաղութներ իր կողմից գրավված [սիրիական] տարածքներում, կհանգեցնեն տարածաշրջանի երկրների համար վտանգավոր էկոլոգիական և ժողովրդագրական փոփոխությունների», — հայտարարել է Միկդադը, որի խոսքը մեջբերում Է SANA գործակալությունը: Նա հավելել է, որ «տարածաշրջանում թուրքական ռեժիմի գաղութատիրական գործողությունները մեծ բնապահպանական և տնտեսական վնաս են հասցնում Սիրիային, Իրաքին, Իրանին և այլ երկրներին»:

Նախարարը նաև ընդգծել է բնապահպանական խնդիրների լուծման և դրանց բացասական ազդեցության նվազեցման հետ կապված Սիրիայի և Իրանի միջև համակարգման և համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ փոշոտ փոթորիկների հետևանքների մեղմացման համար:

Թուրքիան Սիրիայի հյուսիսային շրջաններում 2017 թվականից երեք ռազմական գործողություն է իրականացրել՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության աղբյուր»: Արդյունքում Աազազ և Ջերաբլուս քաղաքների միջև անվտանգության բուֆերային գոտի է ստեղծվել Հալեպից հյուսիս, օկուպացվել է Աֆրինը, վերահսկողության տակ են վերցվել Եփրատ գետից արևելք ընկած սահմանային շրջանները: Դամասկոսում թուրքական զինված ներկայությունը դիտարկում են որպես անօրինական օկուպացիա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  6. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+