Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ ծրագրում են Թուրքիայի հետ երկրի սահմանի երկայնքով արգելափակոցների զգալի ընդլայնում և ֆինանսական աջակցություն են խնդրում ԵՄ-ից շինարարության լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու համար, Интерфакс-ի փոխանցմամբ՝ հայտնում է Associated Press-ը:
«Կառավարությունը որոշում է ընդունել սահմանային պատի հետագա ընդլայնման մասին, և մենք դիմել ենք ԵՄ – ին՝ ֆինանսավորման խնդրանքով», - գործակալությունը մեջբերում է միգրացիայի հարցերով նախարար Պանայոտիս Միտարակիսի խոսքը:
Նրա խոսքով՝ պողպատե պատնեշը ներկայիս 40-ից կերկարաձգվի մինչև 120 կիլոմետր, շինարարական աշխատանքները պետք է սկսվեն այս տարի:
Նախագծի ենթադրյալ արժեքի մասին Միտարակիսը չի հայտնել։
Ավելի վաղ Հունաստանն իր հարևանին և ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային մեղադրել էր միգրացիան որպես ԵՄ երկրների վրա ճնշում գործադրելու միջոց օգտագործելու մեջ: Անկարան, իր հերթին, մերժում է դա և գտնում է, որ իր վրա է վերցրել ծանր բեռ՝ ընդունելով մոտ 4 մլն փախստականների, որոնց մեծ մասը փախել է հարևան Սիրիայում քաղաքացիական պատերազմից:





































