Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «լավ հանդիպում» է ունեցել իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինկենի հետ։
«Մենք լավ հանդիպում անցկացրինք», — ասել է նա լրագրողներին:
Չավուշօղլուի և Բլինկենի հանդիպումը տեղի է ունեցել այն լուրերի ֆոնին, որ Անկարան արգելափակել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը:
Ավելի վաղ հրապարակումներ էին հայտնվել այն մասին, որ Թուրքիան ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը հավանություն տալու համար պահանջում է եվրոպական երկրների կողմից զենքի արտահանման սահմանափակումների վերացում, այն ներառել նորագույն F-35 կործանիչների մատակարարման ծրագրում և ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման համար ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկում:
Երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամանակցության։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







