Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հեռախոսազրույց են ունեցել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի Կայսերական դարպասների նկատմամբ իրականացված վանդալիզմի կապակցությամբ, հայտնել է այդ երկրի վարչապետի մամուլի ծառայությունը:
«Շփման ընթացքում Կիրիակոս Միցոտակիսը խորը ափսոսանք և վրդովմունք է հայտնել այն իրավիճակի կապակցությամբ, որում հայտնվել է քրիստոնեության խորհրդանիշը՝ համաշխարհային ժառանգության օբյեկտը, և ընդգծել է, որ այդ գործողությունները, որոնք չեն հարգում հուշարձանի պատմությունը, սպառնալիքի տակ են դնում նրա ամբողջականությունը և նրա համընդհանուր բնույթը: Իր հերթին ՅՈՒՆԵՍԿՕ - ի գլխավոր տնօրենը կրկին մտահոգություն է հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հետևանքների կազմակերպման կապակցությամբ և ընդգծել, որ թուրքական իշխանություններից բացատրություններ է պահանջելու», - ասված է հաղորդագրության մեջ:
Միցոտակիսը և Ազուլեն համաձայնել են, որ համապատասխան մարմինների հետ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել տաճարի պաշտպանության և անվտանգության համար։
«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ
«Ռոսսելխոզնադզոր»-ը հուլիսի 23-ից սահմանափակել է Ուզբեկստանի հինգ արտահանողի կողմից կարանտինի ենթակա արտադրանքի ներկրումը ՌԴ, որոնք թույլ են տվել բուսասանիտարական պահանջների...






































