Կիևի պատվիրակությունը ժամանել է Բելառուսի հետ սահման՝ մասնակցելու Ռուսաստանի հետ բանակցություններին։
Այս մասին, ըստ TACC-ի, հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակում՝ ընդգծելով, որ հանդիպման առանցքային հարցն է հրադադարի ռեժիմը և Ուկրաինայի տարածքից զորքերի դուրսբերումը։
Ուկրաինայի պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը և Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
Ռուսական պատվիրակությունը ներկայացնում են նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը և Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի ապառազմականացման համար։ Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում նա ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ. Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Փետրվարի 24-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Այսօր՝ փետրվարի 28-ին, Գոմելում պետք է բանակցություններ անցկացվեն Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







