Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել է, որ ԵՄ երկրները Վլադիմիր Պուտինին և Սերգեյ Լավրովին պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու մասին են պայմանավորվել։ Այս մասին հայտնում է РИА новости-ն։
Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգն իր հերթին հայտարարել է, որ ԵՄ-ն հակառուսական պատժամիջոցների շրջանակներում չի սահմանափակի Պուտինի և Լավրովի այցերը։
Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Ավելի վաղ Պուտինը փետրվարի 21-ի իր հեռուստաուղերձում հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը և ստորագրել համապատասխան հրամանագրեր: Ուկրաինացի ժողովրդին ուղղված ուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան հարձակման է ենթարկվել հյուսիսից, հարավից, արևելքից, երկնքից։ Զինվորականները ծանր մարտեր են մղում Դոնբասում: Նա նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշում են կայացրել խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







