Ռուսաստանի ՆԳՆ-ն 14 — ամյա ժամկետ է սահմանել, որի ընթացքում մինչև 2035 թվականը Ռուսաստանում ադրբեջանցի կատակերգու Իդրակ Միրզալիզադեի մնալը կարգելվի:
Այս մասին իր Telegram-ալիքում, արձագանքելով իրավապահների որոշմանը, հայտնել է Միրզալիզադեի փաստաբան Սերգեյ Բադամշինը։
Փաստաբանի տեղեկատվության համաձայն՝ Միրզալիզադե Իդրակ Կախինօղլիի փաստացի գտնվելը Ռուսաստանի Դաշնությունում անցանկալի է համարվում մինչև 2035 թվականի օգոստոսի 27-ը: Կոմիկի պաշտպանությունը պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը, հայտարարել է Բադամշինը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ ՌԴ ՆԳՆ-ն որոշում է կայացրել ցմահ արգելել Բելառուսի Հանրապետության քաղաքացի Իդրակ Կախինօղլի Միրզալիզադեի մուտքը Ռուսաստանի տարածք այն բանի համար, որ վերջինս «թույլ է տվել ռուս ազգության անձանց նկատմամբ ատելություն և թշնամանք սերմանող արտահայտություններ, որոնք նվաստացնում են նրանց մարդկային արժանապատվությունը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







