Ռուսաստանը մոտ ժամանակներս կհրապարակի իր պատասխանը՝ կապվված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների հետ։ Այս մասին հայտնում է TACC-ը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ամաչելու ոչինչ չունի։
«Անվտանգության երաշխիքների մասին նախաձեռնությունների վերաբերյալ Վաշինգտոնի և Բրյուսելի արձագանքներին Ռուսաստանի պատասխանները շուտով կհրապարակվեն։ Մենք կհրապարակենք այդ փաստաթուղթը»,- ասել Է Լավրովը՝ նշելով, որ այժմ պարզապես արարողակարգային ու տեխնիկական հարցեր կան, որոնք լուծելուց հետո փաստաթուղթը կհրապարակվի։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի և Բրյուսելի առաջարկներին ՌԴ պատասխանն արդեն պատրաստ է: Լավրովի դիտարկմամբ՝ նախագիծը ձևակերպված է 10 էջով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







