Ռուսաստանը մտադիր չէ ԱՄՆ-ի հետ անվտանգության շուրջ բանակցություններում քննարկել ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում Ղազախստանից ռուսական զորքերի դուրսբերումը։
«ՀԱՊԿ ուժերը գործի են դրվել օրինական իշխանությունների խնդրանքով՝ միութենական պետության՝ Ղազախստանի Հանրապետության ղեկավարության խնդրանքով։ Խաղաղապահ ուժերի մանդատը, որոնք ներառում են այդ կազմակերպության մեջ մտնող բոլոր երկրների զորակազմերը, հասկանալի է, որ իրադրության կարգավորմանը միտված աջակցություն է, այդ թվում՝ միտված հակաահաբեկչական խնդիրների լուծմանը, իրավակարգի ապահովմանը: Այստեղ, ըստ իս, Նյուտոնի ոչ մի օրենք չկա, որը բացատրություններ է պահանջում, թե ի՞նչ և ինչո՞ւ», — ТАСС-ի փոխանցմամբ՝ նշել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ռյաբկովը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ իրենք մտադիր են Ղազախստանի իշխանություններից հարցնել, թե ինչո՞ւ են ռազմական օգնություն պահանջել Ռուսաստանից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







