Ստամբուլ քաղաքի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն վերջերս կայացած մամլո ասուլիսի ժամանամ հայտարարեց, որ օգոստոսի 30-ից սկսած Ստամբուլում մետրոն և ավտոբուսները գործելու են 24 ժամ: Ինչպես իր խոսքում նշել է Ստամբուլի քաղաքապետը, նպատակը Ստամբուլն աշխարհի ութ քաղաքներից մեկը դարձնելն է:
Վերջին տվյալների համաձայն, Ստամբուլում այժմ պաշտոնապես գրանցված է 15,67 միլիոն մարդ և ըստ քաղաքապետ Իմամօղլույի, քաղաքը թե՛ բնակչության թվով և թե՛ քաղաքային ապրելակերպով երկար ժամանակ նման քայլի կարիք ուներ:
Իսկ ահա այն վարորդները, ովքեր գիշերային հերթափոխով են աշխատելու, համապատասխանաբար վարձատրվելու են կրկնակի:
Նշենք, որ Երևանում ավտոբուսները գործում են 06:45-ից մինչև կեսգիշեր՝ 24:00-ը, իսկ մետրոն մինչև 23:00:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







