Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությունը Saudi Aramco-ն իր հիմնական ճապոնական գործընկեր JXTG Nippon Oil & Energy-ին տեղեկացրել է ձեռնարկության վրա հարձակման կապակցությամբ նավթի մատակարարման պայմանների փոփոխությունների մասին: Այս մասին հայտնում է Nikkei-ն:
Համաձայն տեղեկությունների՝ հոկտեմբերից Էր -Ռիադը կսկսի Ճապոնիային միջին կամ ծանր նավթ մատակարարել թեթև նավթի փոխարեն։
Նշենք, որ Ճապոնիան, 2018 թվականի տվյալներով, գնել է Սաուդյան Արաբիայից մատակարարվող ամբողջ նավթի շուրջ 40 տոկոսը
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Saudi Aramco նավթային օբյեկտների վրա իրականացվել է անօդաչուների հարձակում, որի արդյունքում թագավորությունը ստիպված է եղել կտրուկ նվազեցնել նավթարդյունահանումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







