Չինաստանը դեմ է և դատապարտում Է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակում Չինաստանի հինգ քաղաքացիների և հինգ ընկերությունների ընդգրկումը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
«Չինաստանը դեմ է և դատապարտում է ամերիկյան կողմի պատժամիջոցները՝ չինական ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ: Մենք նաև դեմ ենք ԱՄՆ-ի կողմից ճնշման պրակտիկային։ Դա ճնշում է չինական ձեռնարկությունները, որոնք գործում են ՉԺՀ-ի օրենսդրությանը համապատասխան»,- նշել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ երեկ Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն իր ելույթում հաստատել էր, որ Վաշինգտոնը որոշել է պատժամիջոցներ կիրառել Չինաստանից մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ՝ Իրանից նավթի կանխամտածված տեղափոխման համար՝ հակառակ ԱՄՆ-ի պատժամիջոցների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







