Ուկրաինայի իշխանությունները մտադիր են վերսկսել կանոնավոր ուղևորափոխադրումները դեպի Ղրիմի սահմանային գոտի։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլին։
Ըստ նրա ՝ տեղական իշխանությունները ենթակառուցվածքների նախարարության մասնակցությամբ փոխադրողների համար մրցույթներ կանցկացնեն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռևս հուլիսին Խերսոնի մարզ կատարած այցի ժամանակ հանձնարարել էր մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ը ավարտել Ղրիմի հետ սահմանին հսկիչ-անցագրային կետերի կառուցման գործընթացը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ 2014 թվականի փետրվարին Կիևում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո Ղրիմի իշխանությունները կայացած հանրաքվեի արդյունքներով ( միավորմանը կողմ՝ 96,7 տոկոս) որոշում կայացրին անցնել Ռուսաստանի Դաշնության կազմ։
Նույն թվականի մարտին Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից անմիջապես հետո Ուկրաինայի և Սիմֆերոպոլի օդանավակայանների միջև օդային հաղորդակցությունը դադարեցվել է, իսկ դեկտեմբերի 27-ին Ուկրաինայի ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱՊԽ) արգելք էր սահմանել դեպի Ղրիմ օդային և երկաթուղային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







