ԱՄՆ-ը Վրաստանին կհատկացնի 132 միլիոն դոլարի չափով ֆինանսական աջակցություն՝ «2020 թ.-ի ֆինանսական տարում պետական հատկացումների, արտասահմանյան գործառնությունների և հարակից ծրագրերի վերաբերյալ օրենքի» շրջանակներում։
Այս օրենքը հաստատել է ԱՄՆ-ի Սենատի հատկացումների հանձնաժողովը:
Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է գործընկեր երկրներին:
Այս համատեքստում ԱՄՆ-ի իշխանությունները ֆինանանսական աջակցություն չեն հատկացնի այն երկրներին, որոնք ճանաչել ենք Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը կամ նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







