ԱՄՆ-ն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հյուսիսային Մակեդոնիայի եվրոատլանտյան ինտեգրմանը: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսային Մակեդոնիայի Պաշտպանության նախարարը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ:
Իր հերթին Մակեդոնայի Վարչապետը հայտարարել է, որ երկիրը կշարունակի ջանքեր գործադրել եվրոպական ինտեգրացման ուղղությամբ, մասնավորապես Եվրամիության կազմում ընդգրկվելու համար բանակցություններին ընթացք տալու համար:
Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 22-ին ԱՄՆ Կոնգրեսը ընդունել էր ՆԱՏՕ-ին Հյուսիսիային Մակեդոնիայի միանալու վերաբերյալ արձանագրությունը, որին կողմ էր քվեարկել 92 և դեմ` 2 սենատոր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







