ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Քենեթ Մաքքենզին կարծում է, որ անցած ժամանակահատվածում Իրանը մեծ առաջընթաց է գրանցել իր միջուկային ծրագրի զարգացման գործում և այժմ «շատ մոտ է» միջուկային զենքի ստեղծման հնարավորությանը:
«Այս անգամ նրանք շատ մոտ են», — ասել է Մաքքենզին Time ամսագրին տված հարցազրույցում՝ գնահատելով այն, թե որքան մոտ է Թեհրանը միջուկային զենք ստանալուն:
«Ես կարծում եմ, որ նրանց (Իրանին) դուր է գալիս բեկման գաղափարը», — հավելել է ամերիկացի բարձրաստիճան զինվորականը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







