Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 17:34

Սոցցանցերի ավելի քան մեկ միլիարդ օգտատերերի տվյալները հայտնվել են համացանցում

Կիբեռանվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Վինի Տրոյյան սոցցանցերի 1,2 մլրդ օգտատերերի մասին տվյալների բազա է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Wired-ը։

Հաքերի խոսքով ՝ ֆայլը գտնվել է Google Cloud «ամպային» ծառայությունում, այդ պատճառով նա չի կարողացել հետևել, թե ով է այն ներբեռնել այնտեղ: Տրոյյան նշում է, որ տվյալների բազայում չեն եղել այնպիսի կարևոր տեղեկություններ, ինչպիսիք են գաղտնաբառերը, բանկային քարտերի համարները կամ անվտանգության կոդերը: Այնտեղ, սակայն, օգտատերերի Facebook-ի, Twitter-ի, LinkedIn-ի և GitHub-ի անձնական էջերից տեղեկատվություն է հավաքագրվել: Բացի այդ, տվյալների բազայում հայտնվել են գրեթե 50 մլն տնային և բջջային հեռախոսահամարներ, շուրջ 622 էլեկտրոնային փոստի հասցեներ:

Տեղեկատվության մեծ մասը պատկանում էր ամերիկյան People Data Labs ընկերությանը, ինչի մասին վկայում են ֆայլերի անունները: Ընկերության հիմնադիր Շոն Թորնը հայտարարել է, որ այնտեղ չեն օգտվում այն ծառայությունից, որտեղ հայտնաբերվել է տվյալների բազա: Թորնը ընդծել է, որ երբ հաճախորդն իր կամ այլ ընկերության կողմից ստանում է տեղեկատվություն, տվյալներն այլևս չեն պահվում իրենց սերվերներում և ամբողջությամբ անցնում են գնորդի պատասխանատվության տակ:

Wired հրատարակությունը ստուգել է վեց մարդու տվյալները, նրանցից չորսը ցուցակում են եղել, իսկ այնտեղ նշված տեղեկատվության իսկությունը հաստատվել է: Տրոյան նշել է, որ չգիտի ՝ բացի իրենից ինչ-որ մեկը գտել է այդ ֆայլը, թե ոչ, և արդյոք նա կարողացել է օգտվել դրանում պահվող տեղեկատվությունից։ Իր գտածոյի մասին նա հայտնել է նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյին։ Մի քանի ժամ անց, նրա խոսքով, ինչ-որ մեկն անջատել է սերվերը, տվյալների բազան արդեն անհասանելի է եղել։ ՀԴԲ-ում հրաժարվել են մեկնաբանել այդ պատմությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+