Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:40

Պինգվինը Անտարկտիդայից հասել է Նոր Զելանդիա

Նոր Զելանդիայի բնակիչ Հարի Սինգհը լողափում պինգվին է հայտնաբերել է և փրկարարների կանչել: Մասնագետները պարզել են, որ դա Ադելի տեսակի ներկայացուցիչ պինգվին է, որը բնակվում է միայն Անտարկտիկայի թերակղզում՝ Նոր Զելանդիայից երեք հազար կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին գրում է The Guardian-ը։

«Սկզբում ես մտածեցի, որ դա փափուկ խաղալիք է, բայց հանկարծ պինգվինը շարժեց գլուխը, և ես հասկացա, որ նա իսկական է», — պատմել է Նոր Զելանդիայի Հարավային կղզու բնակիչը: Սինգհի խոսքով՝ պինգվինը  չէր կարողանում մտնել ջրի մեջ։ Տղամարդը որոշել է զանգահարել հատուկ ծառայություն՝ վախենալով, որ թռչունը շների զոհ կդառնա։

Պինգվինների վերականգնողական մասնագետ Թոմաս Սթրեքի պնդմամբ՝ պինգվինը սոված է եղել և ջրազրկվել ։ Սթրեքն առաջարկել է թռչունին ռազմական ինքնաթիռով վերադարձնել Անտարկտիդա, սակայն Բնապահպանության դեպարտամենտում նրան մերժել են։ Արդյունքում՝ պինգվինին ազատ են արձակել՝ հույս ունենալով, որ նա ինքը կկարողանա տուն հասնել։

Սա երկրի պատմության մեջ երրորդ նման դեպքն է։ Այս տեսակի առանձնյակները հայտնաբերվել են 1962 և 1993 թվականներին: Կենդանաբան Ֆիլիպ Սեդդոնի կարծիքով՝ Նոր Զելանդիայում պինգվինների հայտնվելը կարող է վկայել ծովային էկոհամակարգի խնդիրների մասին: Ջրի տաքացման պատճառով ձուկը գնում է այլ ջրեր, իսկ թռչունները երկար հեռավորություններ են անցնում՝ սնունդ գտնելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+