Աֆղանստանի Գազնի նահանգում թալիբները սպանել են աֆղանական ազգային բանակի ինը զինվորի։ Այս մասին հայտնում է Ռիա Նովստին՝ վկայակոչելով Աֆղանստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը:
«Դեկտեմբերի 14-ին աֆղանական ազգային բանակի ինը զինվորներ սպանվել են Թալիբանի ահաբեկիչների կողմից Գազնի նահանգում։ Մենք ուսումնասիրում ենք իրավիճակը և տեղեկատվությունը կփոխանցենք ավելի ուշ», — հայտնել է Աֆղանստանի ՊՆ-ի Twitter-ի պաշտոնական էջը։
Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերն ամբողջ երկրում հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







