Աֆղանստանում յոթ զինվորական է զոհվել գրոհայինների հարձակման արդյունքում: Գրոհայինները հարձակվել են Բալհ համայնքում Աֆղանական բանակի և երկրի ազգային անվտանգության վարչության համատեղ ռազմական բազայի վրա: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Pajhwok գործակալությանը:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, հարձակման արդյունքում զոհվել է 7 զինծառայող, ևս երեքը ստացել է վիրավորում: Նշվում է նաև, որ տուժել է անվտանգության վարչության երեք աշխատակից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







