ԱՄՆ Տեխաս նահանգի Ուայթ-Սեթլմենթ քաղաքի եկեղեցում դեկտեմբերի 29-ին հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, այդ թվում՝ հրաձիգը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Պարբերականը նշում է, որ եկեղեցին համացանցով իրականացրել է պատարագի ուղիղ հեռարձակում։ Կադրերում երևում է, որ հրաձիգը եղել է ծխականների շարքում, այնուհետև ոտքի կանգնել, հանել ինձնաձիգն ու սկսել կրակել։
Կրակոցներից մահացել է եկեղեցու անվտանգության ծառայության աշխատակիցը, մահը վրա է հասել հիվանդանոցի ճանապարհին։ Չնայած վնասվածքին՝ նա զինված դիմադրություն էր ցույց տվել մարդասպանին՝ նրան տեղում սպանելով։
Հաղորդում է, որ ևս 3 մարդ տուժել է, որից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Հրաձիգի նման արարքի դրդապատճառների մասին տեղեկություններ չկան։
Համաձայն պարբերականի հրապարակման՝ պատարագի ժամանակ եկեղեցում եղել է մոտ 240 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







